ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ժառանգությունը» դեռ ասում է` հնարավոր է

«Ժառանգությունը» դեռ ասում է` հնարավոր է
28.03.2013 | 18:02

Մարտի 28-ին Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը, բացատրելով, թե ինչու ընդդիմադիր դաշինք չկայացավ Երևանի ավագանու ընտրություններից առաջ, ասել է, որ «Ժառանգությունը» դեմ էր միավորմանը ԲՀԿ-ի առանցքի շուրջ. «Մենք միավորված ենք քաղաքացիների, ժողովրդի մեծամասնության առանցքի շուրջ, եւ որեւէ մեկի առանցքի շուրջ հավաքվելն անընդունելի է մեզ համար: «Բարեւ, Երեւան» դաշինքով փորձելու ենք այն, ինչ հնարավոր էր փետրվարի 18-ին, ամրագրել մայիսին 5-ի ընտրություններում»: ՀՅԴ-ի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ Արմեն Մարտիրոսյանը, որ գլխավորում է «Բարև, Երևան» դաշինքը, ասել է. «Մենք առաջարկել ենք, որ ցուցակը գլխավորի ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստայնը, ով ճշմարիտ, ազնիվ պայքարող, անցյալի բեռ չունեցող քաղաքացի է: Մեր կողմից եղել է առավելագույն զիջումը, սակայն չստացվեց դա, եւ բնականաբար, ինչ առաջարկում էինք, իրականացրեցինք առանց ՀՅԴ-ի: Սա չի նշանակում, որ ՀՅԴ հետ համագործակցության դաշտը փակվել է: Հնարավոր է, ընտրություններից հետո համագործակցությունը շարունակվի: Ցանկացած դեպքում ՀՅԴ, ինչպես նաեւ ՀԱԿ հետ համագործակցության դաշտը բաց է: Նույնը ԲՀԿ հետ, ընտրություններից հետո ամեն ինչ հնարավոր է»:

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ